Բաժիններ՝

«Նախատեսում են ստեղծել միասնական երթուղային ցանց». փոխնախարար

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը հայտնեց, որ օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել միասնական երթուղային ցանց. «Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար ներկայացված նախագծով նախատեսում է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Առաջարկվում է ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի ամբողջ տեքստում «ներքաղաքային փոխադրումներ» հասկացությունը փոխել «ներհամայնքային փոխադրումներ» հասկացությամբ»:

Պատգամավոր Շուշան Սարդարյանը հետաքրքրվեց, թե այդ փոփոխությունն արդյոք կանդրադառնա՞ ուղեվարձերի վրա: Ի պատասխան՝ Գ. Գրիգորյանն ասաց, որ փոխադրողն ինքն է որոշում գինը, բայց կա մեթոդոլոգիա, որով հաշվվում է դա. «Կարծում ենք, որ կարող ենք զսպել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս