Լոգարանում գազի արտահոսքից բնակիչներ են թունավորվել
Հունվարի 14-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որ «գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Նունե Հ.-ն, 2009 թ. ծնված Հովիկ Ա.-ն և 2012 թ. ծնված Անի Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք իրենց բնակարանի լոգարանում գազի արտահոսքից թունավորվել են ժամը 21.00-ի սահմաններում, նրանց ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխվել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: