Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց ակումբների ներկայացուցիչների հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է առաջնության ակումբների ներկայացուցիչների հետ:
Այս մասին գրում է ՀՖՖ-ն: ՀՖՖ շտաբ-բնակարանում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց Հայաստանի առաջնության Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբների ղեկավարների և գլխավոր մարզիչների հետ: Հանդիպման ընթացքում քնննարկվեցին Հայաստանի առաջնության հետ կապված հարցեր:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խումբը կվերսկսվի մարտին: