Պերմի դպրոցի հարձակման հետևանքով տուժածների թվում է նաև Մենուլա Աբրոյանը. armeniasputnik.am
Պերմում դպրոցի վրա հարձակման հետևանքով 15 մարդ է տուժել, ծանր վնասվածքներ են ստացել նաև ուսուցչուհին ու 16 տարեկան պատանին։
Sputnik. Պերմ քաղաքի դպրոցներից մեկի վրա հարձակման հետևանքով տուժածների ցանկում նշված անունների շարքում է նաև տասը տարեկան Մենուլա Աբրոյանը։ Ինչպես հայտնում է Mash տելեգրամ ալիքը, ցուցակում են` Լեոնիդ Պրյակիկովը (2007 թիվ), Ամիր Տիմիրովը (2006 թիվ), Արսենի Պետրիշինը (2007 թիվ), Իրինա Ուսանինան (2007 թիվ), Եգոր Զելենինը (2006 թիվ), Մենուլա Աբրոյանը (2007 թիվ), Ալեքսանդր Սոլոմեննիկովը (2006 թիվ), Գլեբ Օգնևը (2007 թիվ), Լադա Գոնչարենկոն (2006 թիվ)։
«Երկու անչափահասների միջև (նրանցից մեկը դպրոցի աշակերտն է, մյուսը` դպրոցի նախկին աշակերտը) դանակների կիրառությամբ վիճաբանություն է տեղի ունեցել։ Կտրված վնասվածքներ են ստացել 11 անչափահաս ու մեկ ուսուցիչ», –հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։