«Անհարմար է. Կառավարությունը ոնց մատով ճտացնում է, բոլորդ հլու-հնազանդ ենթարկվում եք». Նաիրա Զոհրաբյանը՝ մեծամասնությանը

Այսօր Ազգային ժողովը մերժեց «Ծառուկյան» խմբակցության՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու մասին առաջարկը:

Նախագծի հիմնական զեկուցող, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ իրենք առաջրկում են գյուղատնտեսկան նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետներրի հետևանքով մշակաբույսերի 40 տոկոս վնասվելու դեպքում՝ տվյալ տարվա համար ազատել հողի հարկից:

«Ծառուկյան» խմբակցությունը խորհրդարանում առաջարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդգրկել լիագումար նիստերի օրակարգ, մինչդեռ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը մերժվել էր։

Նշենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նախագծին: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, որ նման հարց վերապահված է տեղական իշխանություններին ու նման օրենք ընդունելով՝ կստացվի, որ իրենք կառավարությանը պարտավորություն են տալիս երկրորդ անգամ գնալ փոխհատուցումների:

Կարդացեք նաև

Վ. Էնֆիաջյանի խոսքով էլ՝ համայնքների ղեկավարներն էլ այդ գումարները կամայական են տալիս տուժած գյուղացիներին, իսկ առաջարկվող փոփոխությունը կկանոնակարգի այդ հարցը:

Նախագիծը քվեարկության դրվեց և 54 ձեռնպահ, 33 կողմ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց: Կողմ քվեարկեցին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները:

Քվեարկությունից հետո «Ծառուկյան» խմբացության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ տվեց խորհրդանական մեծամասնությանը չդառնալ կառավարության կցորդ.

«Անհարմար է։ Մեծ-մեծ խոսում եք խորհրդարանական կառավարմամբ պետության անցման մասին, բայց կառավարությունը ոնց մատով ճտացնում է, բոլորդ հլու-հնազանդ ենթարկվում եք»:

Ն. Զոհրաբյանի խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությունը «թքած ունի» իր իսկ տարփոխած պառլամենտարիզմի վրա. «Երբ մենք ամիսներ առաջ խոսում էինք գնաճի մասին, բոլորը բերանները ջուր էին առել: Երբ ասում էինք՝ տարբեր, մանր, ժուլիկ տնտեսվարողներ, օգտվելով այս խառը իրավիճակից, արհեստականորեն բարձրացնում են գները, մեզ ասում էին՝ դա պոպուլիզմ է, դրա փոխարեն զբաղվում էին դեմագոգիայով՝ ասելով, որ, օրինակ, բոլտ ու գայկան, սմբակը, փղոսկրն էժանացել են: Պոպուլիստներ և դեմագոգներ եք դուք»:

Տեսանյութեր

Լրահոս