Բաժիններ՝

«Երբեք չեմ հեռացել իմ նախաձեռնությամբ: Ինչո՞ւ պետք է դավաճանեմ ինձ». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաղորդել է, որ չի պլանավորում հեռանալ ակումբից պայանագրի գործողության ժամկետի լրանալուց հետո, որը նախատեսված է մինչև 2019 թվականը:

«Մի՞թե ես երբևէ հեռացել եմ իմ նախաձեռնությամբ: Երբեք: Եվ ես ինչո՞ւ պետք է դավաճանեմ ինձ: Միշտ հավատարիմ եմ ակումբին: Ես «Արսենալում» եմ արդեն 21 տարի: Ուղղակի յուրաքանչյուր իրավիճակում, երբ պետք է որոշում կայացնեմ, աշխատում եմ գործել ակումբի շահերի համար: Այդպես էլ պետք է կատարեմ իմ աշխատանքը՝ անկախ այն բանից, կմնամ «Արսենալում» 1, թե 10 տարի»,- Վենգերին է մեջբերում Goal-ը:

Արսեն Վենգերն աշխատում է «Արսենալի» հետ 1996 թվականից: Ակումբի հետ 68-ամյա ֆրանսիացին 3 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը և 7 անգամ դարձել է երկրի գավաթակիր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս