ԱՄՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա այցելելուց
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին, որ Թուրքիան, Սուդանը, Վենեսուելան և մի շարք այլ երկրներ ներառվել են անվտանգության տեսանկյունից 3-րդ աստիճանի ռիսկային գոտու մեջ:
Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ այդ պատճառով ամերիկացիներին խորհուրդ է տրվել Թուրքիա մեկնելուց առաջ «ծանրութեթև անել», ապա նոր որոշում կայացնել:
Այս զգուշացման հետ կապված Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչ Փիլիփ Քոսնեթը ու նրան է փոխանցվել թուրքական կողմի մտահոգությունը:
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքում թեմայի առնչությամբ մասնավորապես ասվում է.
«Ահաբեկչության վտանգի և ձերբակալությունների պատճառով մեկ անգամ ևս խորհեք Թուրքիա կատարելիք այցից առաջ: Այնտեղի մի շարք վայրեր անվտանգության տեսանկյունից բարձր ռիսկային գոտի են համարվում: Դրանցից են՝ Հաթայը, Քիլիսը, Գազիանթեփը, Շանլըուրֆան, Շըրնաքը, Վանը, Սիիրթը, Մուշը, Մարդինը, Բաթմանը, Բինգյոլը, Թունջելին, Հաքքարին և Բիթլիսը»:
Իսկ 4-րդ ռիսկային գոտում են Յեմենը, Մալին, Լիբիան և Սոմալին: Նշվում է, որ այդ երկրներում այժմ ներքի բախումներ են տեղի ունենում: