Բաժիններ՝

«Ես, հնարավոր է, շատ լավ հարաբերություններ ունեմ Կիմ Չեն Ընի հետ». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքը, ենթադրաբար, լավ հարաբերություններ ունի ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Wall Street Journal թերթի լրագրողներին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունվարի 11-ին:

«Ես, հնարավոր է, շատ լավ հարաբերություններ ունեմ Կիմ Չեն Ընի հետ,- ասել է Թրամփը: «Ես հարաբերություններ եմ պահպանում մարդկանց հետ,- հավելել է նա:- Կարծում եմ՝ դուք զարմացած եք»:

Թրամփին խնդրել են պարզաբանել իր խոսքերը, քանի որ անցյալում ԱՄՆ-ի նախագահը քանիցս խիստ է արտահայտվել Կիմ Չեն Ընի հասցեին Twitter-ում: «Դուք ինձանից նման շատ բաներ կտեսնեք»,- նշել է Թրամփը՝ խոսելով սոցցանցում իր հաղորդագրությունների մասին: «Իսկ հետո հանկարծ ինչ-որ մեկը դառնում է իմ լավագույն ընկերը,- հավելել է նա:- Ես կարող էի ձեզ դրա 20 օրինակ բերել, իսկ դուք կարող եք բերել 30-ը: Ես շատ ճկուն մարդ եմ»:

Դրա հետ մեկտեղ Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ինքը երբեւիցե շփվել է արդյոք Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս