«Ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը լինի հաջորդ վարչապետը». Հակոբ Հակոբյան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որը ԱԺ վերջին ընտրություններին մասնակցում էր «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, ցանկանում է, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ: Ըստ նրա՝ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը միայն ՊԵԿ կառույց է հիշեցնում:

«Ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը լինի հաջորդ վարչապետը, որովհետեւ ես տեսնում եմ նրա անցած ուղին, քաղաքական դարբնոցով անցած մարդ է, ես տեսնում եմ այն տարիները, ինչի միջով անցել է՝ թե՛ անվտանգության ոլորտում, թե՛ մնացած բնագավառներում, իսկ մեր վարչապետը՝ Կարեն Կարապետյանը, սկսնակ մարդ է քաղաքականության մեջ, եթե ՀՀԿ փոխնախագահն է՝ չի նշանակում, որ քաղաքականության մեջ կայացած մարդ է, պետք է, որ ճանապարհ անցնի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Հակոբյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս