Sony-ն նոր սերնդի շնիկ-ռոբոտ է ներկայացրել արհեստական ինտելեկտի տարրերով
Ճապոնիայի Sony կորպորացիան հունվարի 11-ին Տոկիոյի իր կենտրոնակայանում ներկայացրել է aibo նոր էլեկտրոնային շնիկ-ռոբոտը՝ արհեստական ինտելեկտի տարրերով։
Արարողության ընթացքում, որը հեռարձակվել է Համացանցում, առաջին սարքերը հանձնվել են դրանց այն գնորդներին, որոնք 2017 թվականին կարողացել են նորույթը ձեռք բերել Համացանցում կայացած նախնական վաճառքների ժամանակ:
Դրանք կարողանում են հաչել, տալիս են թաթը, արձագանքում են մեջքը, գլուխը եւ պարանոցը շոյելուն:
Aibo շնիկները հանդերձված են երկու խցիկով, որոնք դրանց թույլ են տալիս տարբերել իրենց տերերին եւ օտար մարդկանց, ինչպես նաեւ ինքնուրույն գտնել լրալիցքավորող սարք տանող ճանապարհը: Շնիկները մշտապես միացված են Համացանցին եւ տեղեկատվություն են փոխանակում այդ տիպի այլ սարքերի հետ, ինչը դրանց թույլ է տալիս ավելի արագ ձեռք բերել նոր ունակություններ: Շունն ինքը վաճառվում է 214 հազար իենից փոքր-ինչ պակաս (1,9 հազար դոլարից ավելի) գնով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
ソニーが発売した犬型ロボットの「aibo(アイボ)」。繭のような容器に入れられて、新たな飼い主に手渡されました。https://t.co/qe6d4KqJIE#aibo #アイボ #ソニー #SONY pic.twitter.com/ffK18Gewmo
— 日本経済新聞 電子版 (@nikkei) 11 января 2018 г.