Նախաճաշը փոխարինեք այս կոկտեյլով. արդյունքը կզարմացնի ձեզ
Նախաճաշը սննդի անբաժանելի մասը պետք է լինի։ Այն թույլ է տալիս օրգանիզմին էներգիա ստանալ, որի կարիքն ունի ամբողջ օրվա ընթացքում, ինչպես նաև պահպանել քաշը։ Fithacker.ru-ն գրում է, որ նյութափոխանակության խանգարումը հաճախ է քաշի ավելացման պատճառ դառնում, ինչպես նաև ազդում է ինքնազգացողության վրա։ Սա նշանակում է, որ առողջ սնունդը շատ կարևոր է օրգանիզմի նորմալ կենսագործությունեությունն ապահովելու համար։
Նախաճաշին կարող եք օգտագործել այս սմուզին, որը կօգնի կարգավորել նյութափոխանակությունը՝ այդ կերպ կանխարգելելով քաշի ավելացումը, կմաքրի օրգանիզմը։ Այն պատրաստվում է արքայախնձորի և չիայի սերմերի համադրությամբ։ Արքայախնձորը բնական միզամուղ է, որը դուրս է բերում տոքսիններն ու օգնում քաշից ազատվելու գործընթացում, քանի որ բլոմելայն է պարունակում. նյութ, որն օգնում է նյութափոխանակությանը։ Չիայի սերմերը ևս շատ օգտակար են, քանի որ մանրաթելեր են պարունակում։
Սմուզին պատրաստելու համար հարկավոր է
- 2 կտոր արքայախնձոր
- 2 ճաշի գդալ չիայի սերմեր
- երկու նարնջի թարմ հյութ
- 150 մլ ջուր։
Պատրաստման եղանակը։ Մանր կտրատեք արքայախնձորը, լցրեք բլենդերի մեջ, խառնեք նարնջի հյութի ու ջրի հետ։ Ավելացրեք չիայի սերմերը, խառնեք գդալով։ Օգտագործեք 15 օրվա ընթացքում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը