![](/banners/BeFunky-design.jpg)
Նուբարաշենում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/meqena.jpg)
Հունվարի 8-ին, ժամը 02:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-21» մակնիշի 65 UU 449 պետհամարանիշով ավտոմեքենան: