Բաժիններ՝

Ամերիկացիները տարվա՝ հիացմունքի արժանի մարդիկ են ճանաչել Բարաք Օբամային ու Հիլարի Քլինթոնին

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ամերիկացիների կողմից ճանաչվել է 2017 թվականի ամենապատվարժան տղամարդը, կանանց մեջ այդ «անվանակարգում» առաջին տեղն զբաղեցրել է երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման հրապարակված արդյունքները:

Օբաման առաջատարի դիրքը նվաճում է արդեն տասներորդ անգամ, թեպետեւ աջակցության 5 տոկոս է կորցրել 2016 թվականի համեմատությամբ, երբ նրա օգտին քվեարկել էր հարցվածների 22 տոկոսը: Ընթացիկ տարում նա հավաքել է 17 տոկոս: Երկրորդ տեղում ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփն է՝ 14 տոկոսով, երրորդում՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ 3 տոկոսով:

Քլինթոնը առաջատարի դիրքն զբաղեցնում է 16-րդ տարին անընդմեջ, նրա օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 9 տոկոսը: Նրան հաջորդում է երկրի նախկին առաջին տիկին Միշել Օբաման, որի օգտին տրվել է ձայների 7 տոկոսը: Ավանդական հարցումը Գելլապի ինստիտուտի կողմից անցկացվել է դեկտեմբերի 4-ից 11-ը, դրան մասնակցել է 1049 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` Reuters

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս