«ՀՀԿ-ում կա մեկ լիդեր, և՛ Կարեն Կարապետյանի համար, և՛ իմ, և՛ Տարոն Մարգարյանի համար». Շարմազանով

«2018 թվականը կգա, բարին՝ հետը, կքննարկենք, կհրապարակենք»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին հիմա հայտարարել, որ հենց ինքն է լինելու վարչապետի թեկնածու:

Նա ընդգծեց, որ ՀՀ-ում գործող պետական քաղաքական գործիչներից չի ճանաչում երկրորդին, որ կարողանա ավելի արդյունավետ իրականացնել արտաքին և անվտանգային մարտահրավերների դիմակայումը և արդյունավետ լուծումներ տալը, քան ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես այդ կարծիքին չեմ, յուրաքանչյուր ոլորտում կան անփոխարինելի մարդիկ: ՀՀԿ յուրաքանչյուր անդամի համար պատիվ է լինել մի կուսակցության ներկայացուցիչ, որի հրամանատարը Սերժ Սարգսյանն է, Էդուարդ Շարմազանովի համար կրկնակի պատիվ է լինել հայրենիքի զինվոր, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ում կա մեկ լիդեր, և՛ Կարեն Կարապետյանի համար, և՛ իմ, և՛ Տարոն Մարգարյանի համար՝ դա Սերժ Սարգսյանն է»,- ասաց Է.Շարմազանովը:

Ըստ նրա` Ս.Սարգսյանը նաև տարածաշրջանային լիդեր է. «Նախագահի այցը Վրաստան շատ արդյունավետ էր, և ես հպարտություն եմ ապրել, որովհետև ՀՀ նախագահին ընկալում են՝ որպես ոչ միայն ՀՀ առաջնորդի, այլ նաև ռեգիոնալ լիդերի»:

Տեսանյութեր

Լրահոս