 
                        Գյուղապետարանի մոտ տան տանիք է այրվել
 
                                    Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 01:00-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում, այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի թիվ 4-րդ տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:37-ին, մարվել՝ 01:57-ին: Այրվել է Լ. Խ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարերը 12 քմ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        