Բրիտանական նավատորմի 3,1 մլրդ ֆունտ արժողությամբ «Քուին Էլիզաբեթ» նավը հոս է տվել
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերի «Քուին Էլիզաբեթ» հրամանատարական նավը, որը շահագործման է հանձնվել այս տարվա դեկտեմբերի 7-ին, հոս է տվել, տեղեկացնում է BBC-ին:
3,1 միլիարդ ֆունտ (ավելի քան 4 միլիարդ դոլար) արժողությամբ ավիակիրը հոս է տվել թիալիսեռի անորակ խցուկի պատճառով, որի գործառույթը հատվածամաս ջրի թափանցման կանխումն է: Ինչպես գրել է Sun թերթը, խոտանի պատճառով ավիակիրն ամեն ժամ մինչեւ երկու հարյուր լիտր ծովի ջուր է հավաքում:
«Քուին Էլիզաբեթ» ավիակիրը ջրարկվել է դեկտեմբերի 7-ին Եղիսաբեթ Բ-ի կողմից Փորթսմութի ռազմածովային բազայում: Խնդիրները հայտնաբերվել էին դեռ մինչեւ արարողությունը՝ փորձարկումների ժամանակ:
Նավատորմում խոստանում են արագորեն նորոգել նավը: Չնայած խոտանին, ավիակիրը ջրում փորձարկումներ կանցնի ընդհուպ մինչեւ նոր տարին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը: