Այս տարի ֆուտբոլի ֆեդերացիան տարվա լավագույն մարզիչ չի ընտրի
Ֆուտբոլի Հայաստանի տարվա լավագույն մարզչի քվեարկության կարգը փոփոխության է ենթարկվել:
«Տարվա լավագույն մարզչի քվեարկության կարգը փոփոխության է ենթարկվել: Եվ լավագույնն այսուհետ կորոշեն մրցաշրջանի արդյունքով»-«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Այս տարի չի որոշվելու լավագույն մարզիչը:
2016 թվականին հավաքելով 154 միավոր՝ 2016 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ում անունը 17 անգամ նշվել է առաջին, 22 անգամ՝ երկրորդ, 3 անգամ՝ երրորդ հորիզոնականներում:
122 միավորով երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ում անունը 21 անգամ նշվել է առաջին, 3 անգամ՝ երկրորդ և 8 անգամ՝ երրորդ հորիզոնականներում:
59 միավորով երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը, ում անունը 2 անգամ նշվել է առաջին, 11 անգամ՝ երկրորդ, 16 անգամ՝ երրորդ հորիզոնականներում: