Գյումրիում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Գյումրիում դեկտեմբերի 10-ին վիճաբանության ընթացքում 19-ամյա երիտասարդը դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել 30-ամյա քաղաքացուն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը նշեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը )1-ին մասի հատկանիշներով:

«Ներկայումս տարվում են բազմածավալ քննչական և օպերատիվ հետախուզական աշխատանքներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Միաժամանակ ունենք կասկածվող անձ, որին հայտնաբերելու վերաբերյալ հետաքննական մարմնի կողմից կատարվում են համապատասխան աշխատանքներ»,- նշեց Գաբրիելյանը:

Տեսանյութեր

Լրահոս