Բաժիններ՝

«Տատիկի ոճի» բաճկոնները դարձել են հագուստի գլխավոր թրենդներից մեկը

Maison Margiela ֆրանսիական նորաձեւության տունն իր MM6 շարքի աշնանային հավաքածուում ներկայացրել է «տատիկի ոճի» երկար բաճկոններ: Այդ մասին հայտնել է WWD-ն:

Ընկերությունը, որի կրեատիվ տնօրենը ներկայում մոդելագործ Ջոն Գալյանոն է, Նյու Յորքում ներկայացրել է կանանց համար աշուն-2018 սեզոնի նոր հավաքածուն: Դրանում մեծ գրպաններով ու կոճակներով եւ ձեռքի աշխատանքի նմանեցված խոշոր գործվածքով երկար բաճկոնների հետ ներկայացված են շատ երկար ծոպերիզներով տոպեր, oversize կիսաշրջազգեստներ, բարձրակրունկ բոտիլյոններ եւ գոտիով կաշվե պայուսակներ եւ այլն: Հավաքածուում տեղ գտած իրերի գները դեռեւս չեն նշվում:

Maison Margiela-ն ֆրանսիական նորաձեւության տուն է, որը մասնագիտանում է կանանց ու տղամարդկանց հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների ավանգարդային հավաքածուների արտադրության բնագավառում: Թողարկում է նաեւ պարֆյումերիա, կահույք եւ տնային դեկորի առարկաներ:

Ընկերությունը հիմնադրվել է 1988 թվականին բելգիացի դիզայներ Մարտին Մարժելայի եւ նրա գործընկեր Ջեննի Մայրենսի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս