Բրյուսելում կատալոնցիները զանգվածային ցույց են անցկացնում ի պաշտպանություն իրենց իրավունքների
Բրյուսելի կենտրոնում Կատալոնիայի բնակիչների եւ այնտեղից սերվածների զանգվածային ցույց է անցկացվում ի պաշտպանություն իրենց իրավունքների:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են ակցիայի կազմկոմիտեում, որը կազմակերպվել է «Կատալոնիայի ազգային ասամբլեա» եւ «Օմնիում կուլտուրալ» ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, Եվրոպայի բոլոր ծայրերից Եվրամիության վարչական մայրաքաղաքում հավաքվել են առնվազն 20 հազար կատալոնցիներ: Ցույցն անցկացվում է «Եվրոպա, արթնացի՛ր. պաշտպանենք ժողովրդավարությունը» կարգախոսի ներքո:
Սկզբնապես միջոցառումը մտահղացվել էր որպես ակցիա հաջակցություն Կատալոնիայի նախարարների կաբինետի՝ Բրյուսելում գտնվող նախկին անդամների՝ Կառլես Պուչդեմոնի գլխավորությամբ, բայց այն բանից հետո, երբ Իսպանիայի գերագույն դատարանը հետ կանչեց նրանց ձերբակալման եվրոպական օրդերները, որոշվեց ցույցն անցկացնել Եվրամիությանը ներկայացվող պահանջով՝ լիովին ապահովել կատալոնցիների՝ որպես ԵՄ-ի քաղաքացիների իրավունքների հարգումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: