Ճապոնիայի Հիրոհիտո կայսեր հուշագրությունները Նյու Յորքի աճուրդում վաճառվել են 275 հազար դոլարով
Ճապոնիայի Հիրոհիտո կայսեր (1901-1989) հուշագրությունները, որոնք բովանդակում են նրա հիշողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, դեկտեմբերի 6-ին Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել են 275 հազար դոլարով: Այդ մասին հայտնել է վաճառքը կազմակերպած Bonhams աճուրդների տունը:
Հիշողությունները կայսեր կողմից նրա օգնականին թելադրվել էին պատերազմի ավարտից շատ չանցած: Դրանք վերջնական տեսքով ձեւակերպել է Հիդենարի Տերասակին, որը Հիրոհիտոյի օգնականներից մեկն էր եւ նախկին դիվանագետ, որը, մասնավորապես, աշխատել է որպես թարգմանիչ:
173-էջանոց հուշագրությունները բաղկացած են երկու հատորից, դրանց տեքստը գրված է մատիտով:
Լոտի գնահատման արժեքը կազմում էր 100-150 հազար դոլար:
Bonhams-ի ներկայացուցիչների խոսքով՝ հազվագյուտ իրի նոր սեփականատեր էդարձել ճապոնացի գնորդը, որի անունը չի նշվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
#SaleUpdate: A transcript of spoken memoirs by #Hirohito called "The Emperor's Monologue" or 'Showa Tenno Dokuhakuroku 昭和天皇独白録', sells for $275,000 inc. premium in today's Voices of the 20th Century sale in #NY https://t.co/CXsnqYrHVf pic.twitter.com/BGDrZrrEzI
— Bonhams (@bonhams1793) December 6, 2017