Մեյը համաձայն չէ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ համաձայն չէ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի հայտարարության մեջ:
«Մենք համաձայն չենք իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու եւ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշմանը՝ նախքան վերջնական կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի կնքումը»,- ընդգծել է Մեյը:
«Մենք կարծում ենք, որ Թրամփի որոշումն օգուտ չի բերի այն առումով, ինչ վերաբերում է այդ տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարներին,- նշված է հայտարարության մեջ:- Իսրայելում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը գտնվում Է Թել Ավիվում, եւ մենք այն տեղափոխելու պլաններ չունենք», հաղորդել է ՏԱՍՍ-ը: