Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները համեմատել են երկրային դժոխքի հետ
Ցանցում նոր տեսանյութեր են հայտնվել Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների վայրից։«Կլիմայի փոփոխությունը ոչ թե կարող է դժոխք ստեղծել երկրի վրա, դա արդեն իսկ տեղի է ունենում: Սրանք տեսարաններ են Կալիֆոռնիայից, Սանտա Մոնիկայի մերձակայքից»,- գրել է օգտատերերից մեկը՝ մեկնաբանելով տարերային աղետը: Կալիֆոռնական բլուրների երկայնքով ձգվող ճանապարհը համարում են «մահվան ճանապարհ» կամ «դժոխքի ճամփա»:
Հրդեհի տեսարանները ցնցել են տասնյակ հազարավոր միկրոբլոգերների: Լոս Անջելեսի «Գեթիի կենտրոնից» ոչ հեռու արված տեսագրությունը չորս ժամվա ընթացքում մեկնաբանել է ավելի 90 հազար մարդ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Լոս Անջելեսում եւ Վենտուրայում ավելի քան 180 հազար մարդու է հանձնարարված հեռանալ իրենց տներից: Երեք հրշեջներ են տուժել կրակը մարելիս: Հրդեհների մակերեսը, որը դեկտեմբերի 5-ին կազմում էր 180 քառակուսի կմ, մեկ օր անց հասել է 259 քառ. կիլոմետրի: Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը արտակարգ դրության ռեժիմ է մտցրել Վենտուրայի օկրուգում:
Կրակի դեմ պայքարին մասնակցում են շուրջ հազար հրշեջներ, կիրառվում է հատուկ տեխնիկա, ներառյալ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Անվտանգության նկատառումներով Վենտուրայի օկրուգում եւ հարեւան շրջաններում փակվել են դպրոցները եւ ուսումնական մյուս հաստատությունները: Հրդեհի առաջին օջախը հայտնվել է դետեմբերի 4-ի երեկոյան: Այդ ժամանակվանից հրդեհները տարածվում են խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Վենտուրա քաղաքի ուղղությամբ:
Highway to hell#Skirballfire #California pic.twitter.com/rGzSqQMuik
— Hansen ?? (@LotusHansen) December 6, 2017
Climate change doesn't just have the potential to create hell on earth – it's already doing so.
These are scenes from California, near Santa Monica, 3 hours ago.pic.twitter.com/3ojzb01W88#climatechange
— Tom Scott (@Tom___Scott) December 6, 2017