Բաժիններ՝

Դե Միստուրան կմասնակցի էր Ռիադում Սիրիային նվիրված կոնսուլտացիաներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան կմասնակցի էր Ռիադում Սիրիային նվիրված կոնսուլտացիաներին, որոնք կանցկացվեն նոյեմբերի 28-ին Ժնեւում միջսիրիական բանակցությունների ութերորդ փուլի նախապատրաստման շրջանակներում: Այդ մասին նոյեմբերի 21-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտնել է Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքի պաշտոնական ներկայացուցիչ Միշել Զակեոն:

Ստաֆան դե Միստուրան «Սաուդյան Արաբիա տանող ճանապարհին է, որտեղ կմասնակցի էր Ռիադ-2-ի հանդիպմանը», ասել է նա: «Հատուկ դեսպանորդը նշում է, որ այս հանդիպման անցկացումը համապատասխանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի դրույթներին, եւ նա հուսով է, որ դրա արդյունքները կարող են օգտակար ներդրում դառնալ սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում նոյեմբերի 28-ին Ժնեւում միջսիրիական բանակցությունների ութերորդ փուլի մեկնարկի նախօրեին»,-ասել է Զակեոն:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Անադոլու գործակալությունը, Սիրիայի հիմնական ընդդիմադիր խմբերի՝ նոյեմբերի 22-24-ին էր Ռիադում պլանավորված խորհրդաժողովը՝ Ժնեւի բանակցությունների համար համատեղ պատվիրակություն ստեղծելու նպատակով, հետաձգվել է ընդդիմադիր խմբավորումների միջեւ տարաձայնությունների կապակցությամբ, որոնց արդյունքում ընդդիմության մի շարք առաջնորդներ, այդ թվում՝ ընդդիմադիր Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի (ԲԲԿ, «Էր Ռիադի հարթակը») գերագույն ղեկավար Ռիյադ Հիջաբը, նախօրյակին հայտարարել են իրենց պաշտոնաթողության մասին:

Ինչպես նշում է գործակալությունը, բոլոր կողմերի համաձայնության դեպքում հանդիպումը կարող է անցկացվել հաջորդ շաբաթ: Խորհրդաժողովի ստույգ ժամկետը չի նշվում: Ընդդիմության մի մասն արդեն ժամանել էԷր Ռիադ եւ քննարկել վիճելի հարցերը, ընդդիմության ընդլայնված հանդիպումը կկայանա տարաձայնությունների հաղթահարումից հետո:

Հիջաբն իր պաշտոնաթողության մասին հայտարարել է նոյեմբերի 20-ի երեկոյան: Նրա հետ միասին ԲԲԿ-ի ղեկավար պաշտոններից հեռացել են եւս մի քանի հոգի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս