Բաժիններ՝

«Դորտմունդի «Բորուսիայում» ես հիասքանչ ժամանակ եմ ունեցել, բայց չեմ ցանկանում վերադառնալ». Յուրգեն Կլոպ

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով ներկայումս գլխավորում է «Լիվերպուլը», խոստովանել է, որ կարոտում է գերմանական ակումբը: Կլոպը հեռացավ «Բորուսիայից» 2014-15թթ. մրցաշրջանի ավարտից հետո: Այդ մրցաշրջանը թիմի համար անհաջող ստացվեց, այն գրավեց 7-րդ տեղը մրցաշարային աղյուսակում:

«Ինձ ի՞նչ չի բավարարում, ինչ ես ունեի «Բորուսիայում»: Ամեն ինչ: Սակայն, ես չեմ ափսոսում, որ հեռացել եմ ակումբից: Դա հիասքանչ ժամանակ է, բայց ես հեռացա «Բորուսիայից» ճիշտ պահին: Ես չեմ ուզում վերադառնալ այնտեղ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մենք պետք է խաղանք նրանց դեմ»,- Կլոպին է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս