«Չեմ փոխի «Տոտենհեմն» աշխարհում ոչ մի այլ աշխատանքի հետ». Մաուրիսիո Պոչետինո
Արգենտինացու համար չափազանց լավ է Լոնդոնում, որպեսզի ինչ-որ բան փոխի: «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատմել է ակումբի նկատմամբ սիրո մասին:
«Երբ դուք հաղթում եք «Ռեալին» Չեմպիոնների լիգայում կամ ԱՊԼ-ում, նորմալ է, որ գտնվում եք ուշադրության կենտրոնում: Ես շատ եմ հպարտանում «Տոտենհեմով», ֆուտբոլիստներով: Ի վերջո, դա տեղի է ունենում, որովհետև թիմը լավ է հանդես գալիս, ֆուտբոլիստները գոլեր են խփում, խաղեր են հաղթում:
Ինձ համար «Տոտենհեմն» աշխարհի ամենալավ և ամենակարևոր թիմն է: Իմ էմոցիաներն իրական են, որովհետև ես չեմ կարող կեղծ լինել: Տվյալ պահին «Տոտենհեմը» 100 տոկոսով իմ գլխում է: Ես չեմ փոխի այն աշխարհում ոչ մի այլ աշխատանքի հետ»,- հայտարարել է Պոչետինոն The Guardian-ին: Պոչետինոն գլխավորել է «Տոտենհեմը» 2014 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը