Սթիվ Ջոբսի BMW Z8-ը կվաճառեն աճուրդում
RM Sotheby’s աճուրդային տունը վաճառքի է հանել BMW Z8 ռոդսթերը, որն ավելի վաղ պատկանել է Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսին: 24 հազար 462 կիլոմետր վազքով ավտոմոբիլի դիմաց պլանավորում են ստանալ 300-400 հազար դոլար։ Ջոբսը ռոդսթերը գնել է Oracle-ի նախկին գլխավոր տնօրեն Լարի Էլիսոնի խորհրդով:
Նրա կարծիքով՝ ավտոմոբիլն, ինչպես եւ Apple-ի արտադրանքը, արդի ինժինիրինգի եւ Էրգոնոմիկայի խորհրդանիշն է: Վաճառքի հանված ավտոմոբիլը թողարկվել է 2000 թվականի ապրիլի 1-ին, այն Սթիվ Ջոբսն ստացել է հոկտեմբերի 6-ին: Ռոդսթերը դարձել է Միացյալ Նահանգների շուկայի համար մոդելի 85-րդ օրինակը եւ սպասարկյալին հանձնված 67-րդ ավտոմոբիլը:
Z8-ի հետ լրակազմում էավտոմոբիլի տեխնիկական պիտանիության հավաստագիրը, որը հաստատում է, որ ռոդսթերը Փալո Ալտոյում գրանցվել է Ջոբսի անունով: 2003 թվականին ավտոմեքենան վաճառել են դրա ներկայիս տիրոջը: