ՊՍԺ-ի ֆուտբոլիստները դժգոհ են Նեյմարի արտոնյալ դիրքից
Բրազիլացի հարձակվող Նեյմարի հատուկ կարգավիճակը դարձել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստների դժգոհության պատճառը:
Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, ֆուտբոլիստն ունի երկու անձնական ֆիզիոթերապևտ, որոնք չեն աշխատում թիմի մյուս ֆուտբոլիստների հետ, ի տարբերություն, օրինակ, Զլատան Իբրահիմովիչի ֆիզիոթերապևտի, ով օգնում էր շվեդի ակումբակիցներին:
ՊՍԺ-ի ֆուտբոլիստները հատուկ հրահանգներ են ստացել՝ ինչպես գործել մարզումների ժամանակ, որպեսզի Նեյմարին վնասվածք չհասցնեն: Բացի այդ, Նեյմարին թույլատրվում է չմասնակցել թիմային պաշտպանական գործողություններին:
Բրազիլացին միակն է թիմում, ով կարող է սեփական բրենդի պայուսակ կրել: Մյուս բոլոր ֆուտբոլիստները պարտավոր են ՊՍԺ-ի պայուսակ կրել:
Նեյմարին նաև անմիջապես տվեցին տուգանայինները և 11-մետրանոցներն իրացնելու նույնքան իրավունքներ, որքան ուներ հարձակվող Էդինսոն Կավանին:
Բրազիլացու բոլոր այս արտոնություններն այնքան էլ դուր չեն գալիս նրա թիմակիցներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը