«Մեր քաղաքականությունը ելնում է նրանից, որ պետք է ծառայեն բոլորը` ով ի վիճակի է ծառայել որպես սպա»
Զինվորական ծառայության նոր քաղաքականությունները որևէ պարտադրանք չեն պարունակում, պարզապես լրացուցիչ հնարավորություն են տալիս՝ ընտրելու, թե ինչ ձևով է քաղաքացին ուզում իր պարտքը կատարել հայրենիքի նկատմամբ: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Մեր քաղաքականությունը ելնում է նրանից, որ պետք է ծառայեն բոլորը` ով ի վիճակի է ծառայել որպես սպա»,- ասաց նախարարը` նշելով, որ բարձրագույն կրթություն ունեցողը, գիտական ներուժով մարդը կարող են ծառայել որպես սպա:
Ըստ նրա` ով ցանկանում է ավելի արագ ու կարճ` 2 տարվա ընթացքում շարքային կազմում ծառայություն անցնել, կարող է ընտրել, այդ տարբերակը:
Վ.Սարգսյանը ներկայացրեց սեփական օրինակը, որ, ունենալով 3 բարձրագույն կրթություն, նախընտրել է միջազգային կազմակերպություններում աշխատելու փոխարեն ծառայել զինված ուժերում` որպես սպա.
«Շատ հպարտ եմ այդ տարիներով, որովհետև համարում եմ, որ այդ երեք տարին ինձ մեծ բան են տվել և գիտությունից ինձ առանձնապես հետ չեն պահել: Թեև զբաղվածությունս երբեք թույլ չի տվել թեկնածուական թեզ պաշտպանել, ես չեմ համարում, որ այսօր պաշտապնվող թեզերի հեղինակներին ինչ-որ բանով զիջում եմ քաղաքական գիտությունների կամ միջազգային հարաբերությունների հարցերում»: