Կական կարող է կես տարի խաղալ «Միլանում»
«Միլանի» նախկին կիսապաշտպան Կական կարող է երրորդ անգամ միանալ «ռոսոներներին»:
Ավելի վաղ Կական հայտարարեց խաղացողի կարիերան ավարտելու մասին: Իր վերջին մրցաշրջանը կիսապաշտպանն անցկացրեց «Օռլանդո Սիթիում»:
Սակայն իտալական Premium Sport պարբերականը հայտարարում է, որ Ռիկարդուի ապագայի հետ ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Նա կարող է վերադառնալ «Միլան», խաղալ 6 ամիս, հետո ստանձնել պաշտոն ակումբում: Չի բացառվում նաև «Սան Պաուլու» վերադառնալու տարբերակը, որտեղ Կական սկսել է կարիերան:
«Միլանի» մասին շշուկներն ուժեղացրեց «սատանաների» նախկին կիսապաշտպան Նայջել դե Յոնգը, ով գրել է բրազիլացուն Ինստագրամում. «Հաջողություններ, դու լավագույնն ես: Քեզ ցանկանում եմ ամենալավը մոտ ապագայում»: «Ապագա» բառից հետո հոլանդացին ավելացրել է «Միլանի» գույներով էմոջի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը