Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը ստացել են ամերիկացի գիտնականները
Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել են ամերիկացի գիտնականներ Ջեֆրի Հոլլին, Մայքլ Ռոզբաշին եւ Մայքլ Յանգին մոլեկուլյար մեխանիզմների հետազոտման համար, որոնք վերահսկում են օրական կենսառիթմերը։
Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի հանձնմամբ մեկնարկել է «նոբելյան շաբաթը»: Վաղը՝ հոկտեմբերի 3-ին, հայտնի կդառնա ֆիզիկայի բնագավառի դափնեկիրը, հոկտեմբերի 4-ին՝ քիմիայի: Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 6-ին:
Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսական գիտությունների գծով մրցանակը, որը 1969 թվականին հիմնվել է Շվեդիայի Բանկի կողմից, կշնորհեն հոկտեմբերի 9-ին: Նոբելյան կոմիտեն Գրականության բնագավառի դափնեկրին կհայտարարի վերջինը, թե հատկապես երբ, հայտնի կդառնա ավելի ուշ:
1901 թվականից ի վեր Նոբելյան մրցանակը շնորհել են 579 անեամ: Դափնեկիրներ են դարձել 881 մարդ եւ 23 կազմակերպություն: Բժշկության բնագավառի մրցանակը շնորհվել է 107 անգամ 211 գիտնականների: Ամենաերիտասարդ դափնեկիրը 1923 թվականին դարձել է Ֆրեդերիկ Բանտինգը (32 տարեկան) ինսուլինի հայտնագործման համար, ամենատարեցը՝ Պեյտեն Ռոուսը (87 տարեկան) 1966 թվականին ուռուցքածին վիրուսների հայտնաբերման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: