«Սա շատ կարևոր տարի է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար». Յոհաննես Հաան

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը հոկտեմբերի 2-ին՝ Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ կլինի Հայաստանում։ Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԵՄ առաքելությունից:

Հանձնակատար Հաանը կհանդիպի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, Վարչապետ Կարեն Կարապետյանին, Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին՝ քննարկելու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի առաջնահերթությունները և ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման հարցերը։ Դրանք արտացոլված են ԵՄ-Հայաստան նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում և Գործընկերության առաջնահերթություններում, որոնք էլ կսահմանեն առաջիկա տարիներին համատեղ քաղաքականության առաջնահերությունները։

ՀՀ կրթության նախարարի հետ ուղեկցությամբ նա նաև կհանդիպի երիտասարդ հայ ուսանողների և կքննարկի ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության հետագա ոլորտները, որոնք հիմնականում ուղղված կլինեն, ի թիվս այլոց, նորարարությանը և հմտությունների զարգացմանը։

Առաքելությանն ընդառաջ՝ Հանձնակատար Հաանն ասաց. «Սա շատ կարևոր տարի է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար, քանի որ մենք ընդլայնում և խորացնում ենք մեր համագործակցությունը փոխադարձ շահերի հիման վրա։ ԵՄ-ն պատրաստ է ստորագրել նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի հետ։ Համաձայնեցված Գործընկերության առաջնահերթությունների հետ միասին սա կձևավորի մեր համագործակցությունը, որի շրջանակներում մենք պլանավորում ենք ներդրում կատարել, ի թիվս այլ ոլորտների, կրթության և նորարարության ոլորտներում, քանի որ հմտությունների զարգացումը առանցքային է Հայաստանի ապագայի համար։ Իմ այցելությունը, որի ընթացքում կքննարկվեն նաև «2020թ.-ի 20 արդյունքների» ուղղությամբ մեր համատեղ առաջընթացը, նաև նախապատրաստական գործողություն է Արևելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովի համար։ Այդ արդյունքները նպատակ ունեն ՀՀ քաղաքացիների առօրյա կյանքում շոշափելի օգուտներ բերել»։

Կարդացեք նաև

Այցելության շրջանակում հանձնակատար Յոհաննես Հաանը և Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հանդես կգան մամուլի հայտարարություններով:

 

Տեսանյութեր

Լրահոս