 
                        Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակվել, բայց պայմանով. «Ժամանակ»
 
                                    «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «Իգլայի» գործով նոր զարգացումներ են սպասվում: Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի իշխանությունները որոշել են, որ Սամվել Բաբայանը որևէ վտանգ այլևս չի ներկայացնում, և Արցախի ՊԲ նախկին հրամանատարն առաջիկայում ստորագրությամբ ազատ կարձակվի:
Եթե համաձայնությունը հնարավոր լինի կայացնել բոլոր կողմերի, այդ թվում Սամվել Բաբայանի հետ, և նա սկզբից ստորագրությամբ, ապա դատավճռից հետո խոստանա, որ մեկնելու է Հայաստանից, ուրեմն առաջիկա շաբաթներին Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակվել:
Նշենք, որ կալանավորումից մինչ օրս Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        