Երթևեկությանփոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա-Խորենացու փողոց-Երվանդ Քոչարի փողոց խաչմերուկում
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 25-ից Երևան քաղաքի Տ.Մեծի պողոտա-Մ.Խորենացու փողոց-Եր.Քոչարի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկի Խորենացու փողոցի աջ հատվածից կապամոնտաժվի լուսացույցը և Ագաթանգեղոսի փողոցի կողմից Խորենացու փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցներն այսուհետ Տ.Մեծի պողոտա մուտք կգործեն անընդհատ՝ զիջելով Տ.Մեծի պողոտայով երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Միաժամանակ՝ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով նշված խաչմերուկի տրանսպորտային բոլոր լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: