«ԵՏՄ շա՞տ ենք մտել, որ մի հատ էլ դուրս գանք». Մանվել Գրիգորյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը համարում է, որ Հայաստանը դեռևս ամբողջությամբ չի մտել ԵԱՏՄ: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, Գրիգորյանը հակադարձեց. «ԵՏՄ շա՞տ ենք մտել, որ մի հատ էլ դուրս գանք»:

Նա անպատասխան թողեց հարցը, թե արդյոք Հայաստանը կշահի՞, թե՞ կտուժի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին «Ելք» խմբակցության նախաձեռնությունը ՀՀԿ-ականները բավարար փաստարկված չեն համարում: Խնդիրն առաջիկայում քննարկվելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովում, ապա, հավանաբար, կքննարկվի լիագումար նիստում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930