Բաժիններ՝

Ֆուտբոլի ազգային ընտրանին պարտվեց Դանիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի ազգային թիմը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մրցում էր Դանիայի հետ (1:4):

Ազգային թիմը ﬔկնարկային րոպեին հնարավորություն ուներ առաջ անցնելու հաշվի ﬔջ, սակայն իր հնարավորությունը չօգտագործեց Սարգիս Ադամյանը: Սակայն ﬕ քանի րոպե անց, ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Ռուսլան Կորյանն, ով հեռահար դիպուկ հարվածով գրավեց Դանիայի դարպասը:

Խաղի 16-րդ րոպեին Դանիայի հավաքականի կազմում գլխի շեշտակի հարվածով հաշվի տարբերությունը վերականգնեց Թոմաս Դելեյնիին: Հյուրերը 29-րդ րոպեին կարողացան առաջ անցնել հաշվի ﬔջ: Կրիստիան Էրիկսենը հաշիվը դարձրեց 1:2: Խաղի երկրորդ կեսի վերջնամասում Թոմաս Դելեյնիին դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 1:3: Նա չբավարարտվեց դուբլով՝ դառնալով նաև հեթ-տրիկի հեղինակ: Հայաստան-Դանիա՝ 1:4:

Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերի 5-ին Երևանում՝ մրցելով Լեհաստանի հավաքականի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս