Հայաստանը, ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը WorldSkills-ի կառույց են ստեղծել Եվրասիայի երկրների համար
Ռուսաստանում, Հայաստանում, Ղազախստանում և Բելառուսում WorldSkills-ի գործարկուներն օգոստոսի 25-ին հռչակագիր են ստորագրել Worldskills Eurasia նոր մակրոտարածաշրջանային կառույցի ստեղծման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է WorldSkills Russia-ի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում WorldSkills-ի ազգային գործարկուներն ստորագրել են հռչակագիր WorldSkills Eurasia-ի ստեղծման մասին: Փաստաթուղթն ստորագրվել է WorldSkills International-ի նախագահ Սայմոն Բարթլիի ներկայությամբ: Բացի WorldSkills Eurasia-ի միջուկից … նոր միավորման շրջանակներում լավագույն պրակտիկաների փոխանակմանը կմասնակցեն ևս 12 երկրներ՝ Ադրբեջանը, Աֆղանստանը, Իրանը, Պակիստանը, Մոնղոլիան, Մոլդովան, Հնդկաստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Տաջիստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
WorldSkills Russia-ում նշել են, որ չորս հարևան երկրների ավելի սերտ կոոպերացումը կադրային ներուժի զարգացման հարցում կօժանդակի աշխատանքի արտադրողականության աճին և Եվրասիական տարածքի բոլոր քաղաքացիների պրոֆեսիոնալ իրացմանը:
Նոր կառույցը կդառնա WorldSkills International-ի վեցերորդ մակրոտարածաշրջանային միավորումը: Ավելի վաղ ստեղծվել են WorldSkills Americas-ը, ASEAN-ը, GCC-ը, Oceania-ն եւ Europe-ը: Խնդիրների իրագործման հարցում WorldSkills Eurasia-ին կօգնեն միջկառավարական մարմիններ և կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Զարգացման եվրասիական բանկը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը:
Բացի հռչակագրից, եվրասիական երկրներն ստորագրել են համագործակցության ավելի մանրամասն համաձայնագիր: Մասնավորապես, ենթադրվում է, սահմանել պրոֆեսիոնալ ունակությունների գնահատման միասնական համակարգ, որը կճանաչվի բոլոր երկրների տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: