Բաժիններ՝

Չինաստանը 750 մլն դոլար արժողությամբ ինստիտուտ է կառուցում կիբեռանվտանգության ուսուցման համար

Չինաստանը ձեռնամուխ է եղել ինտերնետ-անվտանգության ոլորտի կադրերի պատրաստման մասնագիտացված ինստիտուտի շինարարությանը, նախագիծը գնահատվում է 5 միլիարդ յուան (750 միլիոն դոլար): Այդ մասին հայտնել է Սինհուա գործակալությունը:

Ինստիտուտը կգտնվի Հուբեյի նահանգի Ուհան քաղաքի տնտեսական գոտում՝ 100 հեկտար տարածքում: Ինստիտուտի բացումն սպասվում է 2019 թվականի հունիսին, միաժամանակ պրոֆեսիոնալ ուսուցում կարող է անցնել մինչև 10 հազար մարդ: Ինստիտուտի շինարարությունը կատարվում է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի Ինտերնետ-անվտանգության և տեղեկատվայնացման հարցերի կենտրոնական ղեկավար խմբի աջակցությամբ: Չինաստանը մինչև 2027 թվականը պլանավորում է կառուցել չորսից մինչև վեց նման ինստիտուտներ, որոնք կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին:

2014 թվականին ինտերնետ-անվտանգության ոլորտում անհրաժեշտ մասնագետների թիվը հասել է 700 հազարի, և վերլուծաբանների կարծիքով՝ 2020 թվականին այդ պահանջը կրկնակի կաճի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս