Նվազ նշանակության հարկային խախտումները չեն տուգանվի
Նվազ նշանակության հարկային խախտումների դեպքում տնտեսվարողներն առաջին անգամ կնախազգուշացվեն: Այս մասին հանձնարարական այսօր կառավարության նիստում տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա նշեց, որ ՓՄՁ-ների հետ հանդիպումների արդյունքում վերհանվել են նվազ նշանակության հարկային խախտումները, որոնք վերաբերում են հարկային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքերին:
«Առաջին անգամ նման խախտում թույլ տվող տնտեսվարողների նկատմամբ կարելի է կիրառել նախազգուշացում, բայց նման բան օրենքով ներկայումս նախատեսված չէ»,- ասաց Կ.Կարապետյանը:
Վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել նախազգուշացում և տուգանքի չափը հայեցողությամբ կիրառելու մասին առաջարկություններ: