Իտալացիները բարոկո ոճը վերականգնել են ակնոցներում
Իտալիայի Dolce & Gabbana նորաձեւությունների տունը թողարկել է աշնան- ձմռան սեզոնի ակնոցների հավաքածու: Այս մասին «Լենտա.ռու»-ին պատմել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Մոդելներից մեկը՝ DG2177-ը, զարդարված է բարոկոյի ոճով ոլորագծերով: Այն ներկայացված է գունային համակցություններով. ոսկեգույն և արծաթագույն՝ շագանակագույն գրադիենտային ոսպնյակներով, ոսկեգույն և սև մոխրագույն գրադիենտային ոսպնյակներով և վարդագույն ոսկի և արծաթագույն՝ բեժ ոսպնյակներով: Ի լրումն ակնոցների տրվում է ֆիրմային թավշյա տուփ:
Իտալական Dolce & Gabbana նորաձևությունների տունը հիմնվել է 1985 թվականին:
Մակնիշի առաջին խանութը բացվել է 1986 թվականաին Միլանում: Մակնիշը մասնագիտացած է հագուստի, աքսեսուարների, օծանելիքի և կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բրենդի հռչակավոր երկրպագուների թվում են Մադոննան, Սթինգը, Քայլի Մինոուգը, Մոնիկա Բելուչին, Նաոմի Քեմփբելը և այլք: