ԱՄՆ-ը կպատասխանի ՌԴ-ից ամերիկացի դիվանագետների արտաքսմանը. Թիլերսոն
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ նախազգուշացրել է Ռուսաստանին ամերիկացի դիվանագետների արտաքսման կապակցությամբ պատասխան միջոցառումների մասին, Վաշինգտոնի այդ գործողությունների վերաբերյալ կհայտարարվի մինչեւ սեպտեմբերի 1-ը:
Այդ մասին հայտնել է AP գործակալությունը: Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պրագմատիզմով է նայում ՌԴ-ի հետ հարաբերություններին, նշում է Reuters գործակալությունը:
Բացի այդ, Պետդեպարտամենտի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայի հետ աշխատել հիմնախնդիրների լուծման վրա, նշելով, որ չարժե դադարեցնել շփումը մեկ հարցի պատճառով: Թիլերսոնը գտնվում է Մանիլայում, որտեղ նա մասնակցում է ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: