Իրանի հոգևոր առաջնորդը Հասան Ռոուհանիին հաստատեց նախագահի պաշտոնում
Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Հասան Ռոուհանիին հաստատել է Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին Թեհրանի իմամ Խոմեյնիի մզկիթում, ինչի մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը։
Արարողությանը ներկա են եղել իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչները, Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորներ, Իրանի Դիտորդական եւ Համաձայնեցման խորհուրդների անդամները, բարձրագույն զինվորական հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաեւ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:
Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ այդ պահից սկսվում է Ռոուհանիի չորսամյա նախագահական ժամկետի հաշվարկը: Օգոստոսի 5-ին ընտրյալ նախագահը երդում կտա Մեջլիսի շենքում: Սպասվում է, որ հանդիսություններին կմասնակցեն 100-ից ավելի օտարերկրյա պատվիրակություններ, ինչը ռեկորդային թիվ է Իրանում նման միջոցմառման համար:
68-ամյա Ռոուհանին երկրորդ ժամկետով վերընտվել է մայիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով: Նրա թեկնածության օգտին իրենց ձայները տվել են 23,5 մլն իրանցիներ՝ ընտրողների 57 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: