Խիտ մազերի ակնթարթային աճի կախարդանքը. անհրաժեշտ է ընդամենը 3 բաղադրիչ
Կանայք երազում են խիտ, երկար և առողջ մազերի մասին, իսկ նման մազեր ունեցողներն ասում են, որ իրենցից պահանջվել է շատ ժամանակ, ջանք և գումար՝ այդպիսի էֆեկտի հասնելու համար:
Մեկ ամսվա ընթացքում մազերն աճում են 1 սմ, ոչ ավելի: Այնուամենայնիվ, մազերի աճը և կառուցվածքը կախված են շատ գործոններից, այդ թվում առողջական ընդհանուր վիճակից, շրջակա միջավայրից և գենետիկայի գործոններից:
Ավելին, առողջ և բալանսավորված սնունդը հանդիսանում է բանալի երկար և թավշյա մազերի համար: Բացի այդ, կան միջոցներ, որոնք օգնում են խթանել մազերի աճը և պատրաստել դրանք կարելի է տնային պայմաններում:
Դրանցից մեկով մենք կկիսվենք ձեզ հետ:
Ձեզ անհրաժեշտ է.
1. Կաստորայի յուղ – 2 ճ/գ
2. Ձվի դեղնուց – 1 հատ
3. Մեղր – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
Խառնել բոլոր բաղադրիչները:
Կիրառումը
Պատրաստված խառնուրդը թեթև մերսող շարժումներով քսել մազերի արմատներին: Զանգվածի մնացած մասը քսել մազերին և թեթև լողավազանային գլխարկով ֆիքսել 2-4 ժամ: Դրանից հետո լվացեք Ձեր շամպունով և տաք ջրով: Կրկնել շաբաթական 1-2 անգամ՝ 2 ամսվա ընթացքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը