ՌԴ-ում ՀՀ միլիոնատեր դեսպանը թանկարժեք հավաքածուներ ունի. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակված Վարդան Տողանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Տողանյանն ունի չորս բնակարան, մեկ ավտոտնակ եւ «BMW 730» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ մարտի 10-ի դրությամբ ունեցել է 21 միլիոն 250 հազար, 256 հազար 325 դրամ և 80 հազար եվրո արժողությամբ բաժնեմասեր: Միևնույն ժամանակ փոխառությունները կազմել են 1 միլիոն 200 հազար ամերիկյան դոլար:
Հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ դեսպանը թանկարժեք իրերի սիրահար է: Նրան են պատկանում ձեռքի ժամացույցների, նկարների և թանկարժեք քարերի հավաքածուներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 8 միլիոն դրամը:
Դրամական միջոցները դեսպան նշանակվելու օրվա դրությամբ կազմել են 5 միլիոն դրամ, 48 միլիոն ռուսական ռուբլի, 4 միլիոն 900 հազար դրամ եւ 1500 ֆունտ ստեռլինգ: Եկամուտները ստացվել են 150 հազար ռուբլի աշխատավարձից և 4 հազար 800 ԱՄՆ դոլար վարձակալության դիմաց ստացված վճարից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում։