Հինավուրց բաղադրատոմս. թեյի լիկյոր
Բաղադրիչներ
1. Կանաչ թեյ – 300 գ
2. Ջուր – 3 լ
3. Օղի – 6-7 լ
4. Շաքարի օշարակ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. 200 գ որակյալ կանաչ թեյը լցնել պինդ փակվող թասի մեջ, վրան ավելացնել 1 լ լավ եռացրած ջուր, փակել կափարիչով և թրմել այնքան ժամանակ, մինչև թեյը հասնի սենյակային ջերմաստիճանի:
2. Դրանից հետո թեյի մեջ ավելացնել 6-7 լ թունդ օղի, քամել, պինդ փակել կափարիչով և թողնել այդպես 1 շաբաթ:
3. Հետո թուրմը լցնել թորման գավաթի մեջ, ավելացնել 100 գ նույն կանաչ թեյից և 2 լ եռացրած ջուր և թորել ցածր կրակի վրա՝ մինչև ստացվի 3-3.5 լ սպիրտ:
4. Ստացված սպիրտը քաղցրացնել պինդ օշարակով, քամել և լցնել շշերի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը