Ո՞վ է փոխարինում «Կարգոների» փոխարեն ստեղծված նոր կառույցի նախկին գլխավոր հաշվապահին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնել էինք, «կարգոների» փոխարեն ստեղծված նոր կազմակերպության՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի ղեկավար նշանակված «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին հաշվապահ Արմեն Ունանյանի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդան Նաչարյանը։

Նա եղել է հաշվապահի տեղակալը, ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, երկար տարիներ աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցերում», 2004-2005 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալը, այնուհետև որոշ ժամանակ աշխատել է «Տոնուս» ՍՊԸ-ում՝ գլխավոր հաշվապահ, «Ահարոն Պարադիգմա» հաշվապահական խորհրդատվական ՓԲԸ ավագ մասնագետ: Այնուհետև վերադարձել է հայրական օջախ եւ 2006-ից առայսօր «Գազպրոմում» հաշվապահի տեղակալն է։

Հիշեցնենք, որ մասնավորապես «Տոնուս» ընկերությունը, որը պատկանում էր նախկին պատգամավոր, վաղամեռիկ Աշոտ Տոնոյանին, սնանկացավ եւ մեծ դժվարություններ ուներ իր պարտավորությունները կատարելու հարցում՝ ընկերությանը գումարներ վճարած և իրենց բնակարանները չստացած մարդիկ տարիներ շարունակ բողոքի ակցիաներ էին անում փողոցներում։ Հետագայում նրանց խնդիրներն ինչ-որ ձևով լուծվեցին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթօ այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս