Նեյմարը կդառնա Իսպանիայի քաղաքացի
Ֆուտբոլային աշխարհն ամեն վայրկյան սպասում է, որ կարող է կայանալ ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը՝ Նեյմարը կարող է տեղափոխվել ՊՍԺ: Այս նորությունն այժմ ամենաքննարկվողն է ֆուտբոլային աշխարհում:
Այն պահին, երբ ամբողջ աշխարհը սպասում է Նեյմարի որոշմանը՝ իսպանական Mundo Deportivo-ն գրում է, որ Նեյմարը կդառնա Իսպանիայի քաղաքացի:
Նեյմարը քաղաքացիություն ստանալու համար դիմել է վաղուց՝ գրեթե 2 տարի առաջ, և սեպտեմբերին գործընթացը կմոտենա ավարտին: Քաղաքացիություն ստանալու համար Նեյմարը պետք է 2,5 տարուց ավելի բնակվեր երկրում:
Ըստ իսպանական պարբերականի՝ սա ևս մեկ նշան է, որ Նեյմարը չի պատրաստվում լքել ակումբը:
Սիրարփի Աղաբաբյան