Բաժիններ՝

Մի շարք երկրներ, հավանություն են տալիս ՕՊԷՔ+ գործարքի երկարացմանը

Մի քանի երկրներ, որոնց թվում Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը եւ Վենեսուելան, հավանություն են տալիս ՕՊԷՔ+ գործարքի երկարացմանը 2018 թվականի մարտ ամսից հետո: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Վենեսուելայի նավթարդյունաբերության նախարար Նելսոն Մարտինեսը։

«Մենք կքննարկենք դա եւ այսօր քննարկեցինք (համաձայնագրի գործողության ժամկետի երկարացման գաղափարը): Սաուդյան Արաբիան, Վենեսուելան, Ռուսաստանը նույնպես (հավանություն են տալիս այդ գաղափարին)»,- ասել է նա՝ չճշտելով, թե ինչ ժամկետ է դիտվում երկարացման գաղափարը քննարկելիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս