Բաժիններ՝

Ոսպով կոլոլակ

Ոսպով կոլոլակ պատրաստելու համար անհրաժեշտ է՝

0.5 կգ ոսպ
250 գ բլղուր
մաղադանոս
կարմիր պղպեղ
1-2 պճեղ սխտոր
աղ
1 գլուխ սոխ
բուսական յուղ

Պատրաստման եղանակը

Ոսպը լվանալ և եփել: Բլղուրի վրա լցնել այնքան եռջուր, որ ծածկի այն: Թողնել մինչև բլղուրն ուռչի: Ոսպը և բլղուրը խառնել իրար, ավելացնել ճզմած սխտոր, մանրացրած կանաչի, նախօրոք պատրաստած սոխեռած, աղ, պղպեղ:

Ստացված զանգվածը լավ խառնել:

Ձեռքը թրջել գոլ ջրում և պատրաստել փոքր կոլոլակներ: Դնել սկուտեղին և մատուցել:

Բարի ախորժակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս