4 մթերք, որոնք արագացնում են ծերացումը

Fithacker.ru-ն գրում է, որ օգտագործած սնունդը մեծապես ազդում է մարդու առողջության և արտաքին տեսքի վրա։ Դրանց մի մասը նույնիսկ կարող է արագացնել ծերացման գործընթացը։

1. Ցորեն։ Հացահատիկն ածխաջրի յուրահատուկ տեսակ է պարունակում, որն արյան մեջ բարձրացնում է շաքարի քանակը։ Հետևաբար, ցորենի ալյուրից պատրաստված ցանկացած մթերք, ավելի, քան մյուս ածխաջրերը, նպաստում է շաքարի մակարդակի բարձրացմանը՝ այդ կերպ արագացնելով օրգանիզմի ծերացումը։

2. Եգիպտացորեն։ Եգիպտացորենը, ինչպես նաև դրանից պատրաստված ցանկացած մթերք ֆրուկտոզայի պարունակության հետևանքով արյան մեջ բարձրացնում է շաքարի քանակը, ինչն ազդում է ծերացման գործընթացի վրա։ Բացի այդ՝ եգիպտացորենը մեծ քանակով օմեգա-6 ճարպաթթուներ է պարունակում, որոնք կարող են օրգանիզմում անհավասարակշռություն առաջացնել։

3. Շաքար։ Շաքարը ոչ միայն նպաստում է ճարպակալմանն ու դիաբետի առաջացմանը, այլև վաղաժամ ծերացմանը։ Հարկավոր է շտկել սննդակարգը և շաքարը փոխարինել բնական, քիչ կալորիականություն պարունակող մթերքով։ Դառը շոկոլադ օգտագործեք։

4. Բուսական յուղեր։ Թթուների ազդեցության հետևանքով օգտակար ճարպերը ոչ միայն կորցնում են իրենց օգտակար հատկությունները, այլև վտանգավոր դառնում՝ հանգեցնելով լուրջ բորբոքումների և թթվային գործընթացների։ Օգտակար բուսական յուղեր կարող են համարվել ձիթապտղի, կոկոսի և ավոկադոյի յուղերը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31